Երևանում կայացավ «Համախմբում» կուսակցության հիմնադիր համագումարը։
Քաղաքական այս ուժը ստեղծում են նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանն ու նրա համախոհները՝ հիմնականում ԲՀԿ խմբակցության պատգամավորներ։ Կուսակցության նախագահ ընտրվեց Վարդան Օսկանյանը։ Նորաստեղծ կուսակցությանն անդամագրվել է Հայաստանի մարդու իրավունքների նախկին պաշտպան Կարեն Անդրեասյանը։